Вход на сайт

Просмотр новости

Найдите то, что Вас интересует

Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները

Дата публикации: 10-10-2026 12:50:52

Առողջապահության նախարարի տեղակալներ Լենա Նանուշյանն ու Սամվել Խարազյանը հանդիպել են Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի, ԵԽ առողջապահության և կախվածությունների բաժնի ղեկավար Քրիստիան Շիմեկի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2025-2027 թվականների ծրագրի առողջապահական բաղադրիչի իրականացմանը, մեթադոնային փոխարինող բուժման հասանելիության ընդլայնմանը և կախվածությունների համաճարակաբանական դիտարկման համակարգի ներդրմանը։ Լենա […]

Основное содержимое страницы с новостью.

Առողջապահության նախարարի տեղակալներ Լենա Նանուշյանն ու Սամվել Խարազյանը հանդիպել են Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի, ԵԽ առողջապահության և կախվածությունների բաժնի ղեկավար Քրիստիան Շիմեկի հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2025-2027 թվականների ծրագրի առողջապահական բաղադրիչի իրականացմանը, մեթադոնային փոխարինող բուժման հասանելիության ընդլայնմանը և կախվածությունների համաճարակաբանական դիտարկման համակարգի ներդրմանը։

Լենա Նանուշյանն ընդգծել է կախվածությունների կանխարգելման, բուժման և վերականգնման ծառայությունների շարունակական զարգացման կարևորությունը հատկապես դեռահասների և երիտասարդների շրջանում՝ շեշտադրելով բժշկական օգնության հասանելիության ընդլայնման և միջազգային գործընկերների հետ համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։

Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը կախվածությունների կանխարգելման և բուժման ծառայությունների բարելավման, դրանց հասանելիության ընդլայնման և միջազգային լավագույն փորձի ներդրման ուղղությամբ։

Схожие новости

#Наименование новостиТональностьИнформативностьДата публикации
1Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է06.209-10-2026
2Գերմանա-Արևելյան Եվրոպայի առողջապահական 9-րդ համաժողովի շրջանակում Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Հայաստանի առողջապահական համակարգի բարեփոխումներին06.211-10-2026
3Ռուբեն Ռուբինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ դիտորդական առաքելությանը մինչ այժմ իրականացրած աշխատանքի համար04.8809-10-2026
4В МИД Армении заявили о приверженности углублению партнерства с ЕС08.6728-09-2026
5Մեր նպատակը պետք է լինի քաղաքացիների համար որակյալ ու հասանելի բնակարանային միջավայրի ապահովումը. Պապոյան06.3509-10-2026
6Генпрокурор Азербайджана и глава Верховного суда РФ обсудили сотрудничество08.1629-09-2026
7Armenian FM Mirzoyan meets with Araghchi in Tehran for talks08.105-10-2026
8ՆՈՐ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹԻՒՆ08.5716-09-2026
9Pashinyan, Erdogan discuss normalization, regional cooperation013.224-09-2026
10Անահիտ Ավանեսյանը՝ ՌԴ-ում թոքային ժանտախտի վերաբերյալ հրապարակումների մասին07.8707-10-2026

Классификация: . Схожих патентов: 0. Схожих новостей: 10. Тональность: 0. Информативность: 8.48. Источник: www.shantnews.am.